ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2016 թվականի N 467-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 8 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Գորիսի տարածաշրջան» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում առաջարկվող բաժանմունքները և մահճակալների թիվը`
Բժշկական
կազմակեր-
պությունը Բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալ-
ների ներկա ծանրաբեռնվա-ծությունը (%) Նախա-
տեսվող մահճակալ-ների թիվը
«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ինֆեկցիոն 10 24 10
մանկական ինֆեկցիոն 10 43
թերապևտիկ 20 20 20
սրտաբանական 15 20
մանկաբարձական 1 30 42 25
մանկաբարձական 2 10 22
գինեկոլոգիական 10 16
մանկական 15 44 10
վիրաբուժական 60 24 25
վերակենդանացման (10) - (5)
հակատուբեր-
կուլյոզային 25 60 20
Ընդամենը 205 29 110
Աղյուսակում ներկայացված վերակենդանացման բաժանմունքի մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկը կատարելիս հաշվի չի առնվել:».
2) 4-րդ կետից հետո բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հակատուբերկուլյոզային բաժանմունքը տեղակայել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ուսումնական մասնաշենքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 6
Երևան