Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Թույլատրել կառավարությանը 2016 թվականին անհրաժեշտության դեպքում՝

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 11. Թույլատրել կառավարությանը 2016 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի նույն խմբի նույն դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի նույն խմբի նույն դասին պատկանող` սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում՝ որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դատարան հայցադիմումներ, դիմումներ ու գանգատներ, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս, ինչպես նաև դատարանի կողմից տրամադրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները, ինչպես նաև դատական ակտերի հիման վրա հօգուտ պետական բյուջեի պետական հիմնարկներից բռնագանձված պետական տուրքի գումարների վճարումները,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում հարկերի և այլ պարտադիր վճարների գծով առաջադրված լրացուցիչ պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում կատարելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ սույն ենթակետում` մատակարարի) կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից նշված գործարքի շրջանակում տվյալ մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով կամ շրջանառության հարկի գծով պարտավորության կատարման գծով ծախսերը,

ե. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալական վճարները կառավարության սահմանած դեպքերում թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում` որպես պետական բյուջեից (Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես այդ հիմնադրամների կողմից նույն գումարների չափով պետական բյուջե մուծված վարձակալական վճարների ստացում (եթե նշված վարձակալական վճարները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի եկամուտների կազմում, ապա այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդը).

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում ժամանակավորապես, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 25-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների` ըստ դրանց ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող որևէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), դրանց օգտագործումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան: Սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 10 –րդ և 15 -րդ կետերով նախատեսված դեպքերի վրա.

7) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի վերադարձից ստացված` սույն օրենքի N 4 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսված մակարդակը գերազանցած գումարից ոչ ավելի չափով (նույն չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված բյուջետային վարկերի վերադարձից գումարը), և ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող որևէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

8) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների՝ սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված մարումների գծով առաջացող (այդ թվում` նաև փոխատուի համաձայնությամբ մարումը չկատարելու դեպքում առաջացող) տնտեսումների գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով նվազեցնելով N 4 հավելվածով նախատեսված փոխառությունների մարումների գումարը) և ըստ այդ տնտեսված գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող որևէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

9) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2016 թվականի ծախսերը (ըստ ծախսային հոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով և փոփոխություններով պայմանավորված` փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում, ինչպես նաև NN 1 և 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով, ապա դրանք, որպես առանձին լրացուցիչ ծրագրեր, ըստ պատկանելության արտացոլել նշված հավելվածների` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

12) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը՝ փոփոխել վերջինիս բաշխումը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց վերաբաշխվող գումարների սահմանափակման).

13) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2016 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) և պետական արժեթղթերի իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2016 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները.

14) կառավարության կնքած` օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող վարկային և դրամաշնորհային նպատակային ծախսային ծրագրերի (սույն կետում այսուհետ` նպատակային ծրագրեր) կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

ա. սույն օրենքի N 1 և N 4 հավելվածներով նախատեսված վարկային նպատակային ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով և N 4 հավելվածով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի հաշվին իրականացվող առանձին նպատակային ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով և N 4 հավելվածով նախատեսված ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները,

բ. 2016 թվականի բյուջետային տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված` սույն օրենքով չնախատեսված նպատակային վարկային կամ դրամաշնորհային միջոցների (սույն ենթակետում այսուհետ` նպատակային միջոցների) հաշվին ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով չնախատեսված նպատակային ծրագրերը: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջե ստացվող նպատակային միջոցների հաշվին նախատեսվող ելքերի գումարից ոչ ավելի չափով, ըստ անհրաժեշտության, ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը (վարկային նպատակային ծրագրերի դեպքում) կամ եկամուտների գումարը (դրամաշնորհային նպատակային ծրագրերի դեպքում), ինչպես նաև, ըստ այդ գումարի բնույթի և վերջինիս հաշվին կատարվող ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց առանձին տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), 6-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն ենթակետում նշված` սույն օրենքով չնախատեսված նպատակային ծրագրերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելության արտացոլելով սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածների` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում),

գ. 2016 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով նախատեսված (ներառյալ` սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում արտացոլված) նպատակային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը ստացված` սույն օրենքով չնախատեսված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2016 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը), և, ըստ այդ միջոցների հաշվին կատարված ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց առանձին տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի (նաև N 1 հավելվածով նախատեսված համապատասխան ծախսային ծրագրերի) համապատասխան գումարները և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան,

դ. բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով նախատեսված (ներառյալ` սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում արտացոլված) առանձին նպատակային ծրագրերով սույն օրենքով նախատեսված կառավարության համաֆինանսավորման հատկացումների գումարներն ավելացնելու կամ դրանք նախատեսելու անհրաժեշտության առաջացման դեպքում, եթե նշված ավելացումը կամ նախատեսումը հնարավոր չէ իրականացնել հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով կամ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ` սույն օրենքով չնախատեսված գումարների հայթայթման (առկայության) դեպքում, բյուջետային տարվա արդյունքներով գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ կառավարության համաֆինանսավորման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարից ոչ ավելի չափով (բայց դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ` սույն օրենքով չնախատեսված հայթայթված (առկա) գումարների սահմաններում) և ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև N 1 հավելվածով և (կամ) N 4 հավելվածով նախատեսված համապատասխան նպատակային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան,

ե. սույն օրենքի N 1 և N 4 հավելվածներով նախատեսված դրամաշնորհային նպատակային ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան դրամաշնորհային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել սույն օրենքի N 1 հավելվածի N 15 աղյուսակով և N 4 հավելվածով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային դրամաշնորհների հաշվին իրականացվող առանձին նպատակային ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, սույն օրենքի N 1 հավելվածի N 15 աղյուսակով և (կամ) N 4 հավելվածով նախատեսված ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները.

15) «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված և սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական դրամաշնորհների գումարները 2016 թվականին ստանալու և 2015 թվականի արդյունքներով դրանց չստացման հետևանքով բյուջետային պարտքերի առաջացման դեպքում այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել այդ պարտքերի մարմանը.

16) բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաև վերջիններիս առանձին տարրերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով հաստատված գումարները, և (կամ) կատարել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների հանրագումարի ավելացմանը չհանգեցնող այլ հաշվեկշռված փոփոխություններ և (կամ) լրացումներ` դրանցից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի NN 2 և 3 հավելվածներում և N 1 և (կամ) N 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

17) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաև, ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության` համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով հաստատված և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

18) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված որևէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ` բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները և N 1 հավելվածով նախատեսված տվյալ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների գումարը, ինչպես նաև դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով և փոփոխություններ և (կամ) լրացումներ` N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարներում և կազմում.

19) բյուջետային տարվա ընթացքում, պահպանելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների ընդհանուր գումարը, բյուջետային եկամուտների ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների դասակարգման խմբերի միջև կատարել դրանց գծով սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված համապատասխան գումարների վերաբաշխումներ` դրանից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով սույն օրենքի NN 2, 3 հավելվածներում և N 1 ու N 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։