Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 15 ՄԱՐՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 39-Ա ՈՐՈՇՈՒՄԸ (ՔԱՂՎԱԾՔԸ)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 մարտի 2016 թ. թիվ 39-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(ՔԱՂՎԱԾՔ)

«ԳՈԳԼԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 705) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 39.7-րդ հոդվածը, Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 3.2 ենթակետը, քննարկելով Փոխանակման կետի բացատրությունները, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մարտի 2-ի թիվ 9 արձանագրություն)` Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 15-ի թիվ 491-Ա որոշմամբ «Գոգլի» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 705 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Փոխանակման կետ մուտքագրվելու կամ Փոխանակման կետի` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2016 թ. մարտի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։