ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 433-Ա
Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 97-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին» N 97-Ա որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« 1 2 3 4 5 6 7
ՀՀ պաշտպանության նախարարություն
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
04 Բարձրագույն կրթություն
01 Բարձրագույն մասնագիտական կրթություն
01 Բարձրագույն մասնագիտական կրթություն
Գործուղումների և շրջագայությունների ծախսեր 10,523.2
ԸՆԴԱՄԵՆԸ 10,523.2
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 2
Երևան