Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-04-03-ից մինչև 2003-11-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-11-27Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2002 թվականի N 2190-Ն

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ* ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի N 440 որոշման 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝

ա) օտարել Սևանի օղակաձև կոյուղու կոլեկտորի անավարտ շինարարության համար նախատեսված պողպատե խողովակները՝ համաձայն հավելվածի՝ բաց դասական աճուրդի ձևով.

բ) խողովակների օտարումից գոյացած միջոցներն օգտագործել ընկերության կրեդիտորական պարտավորությունների մարման, հիմնանորոգումների և սարքավորումների ձեռքբերման նպատակով:

2. Սահմանել աճուրդի մեկնարկային գինը՝ 1 տոննայի դիմաց 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

3. Աճուրդի անցկացման ժամկետ սահմանել մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով օտարել Սևանի օղակաձև կոյուղու կոլեկտորի անավարտ շինարարության համար նախատեսված խողովակները և գոյացած միջոցներն օգտագործել ընկերության կրեդիտորական պարտավորությունների մարման, հիմնանորոգումների և սարքավորումների ձեռքբերման նպատակով»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հունվարի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 24-ի N 2190-Ն որոշման

ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ

NN

ը/կ Գտնվելու վայրը Տրամագիծը

(մմ) Պատի հաստությունը

(մմ) Փաստացի

երկարությունը

(մետր) կշիռը

(տոննա)

ՊԱՀԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ

1. Լճափի բազայում 1020 10 13662.0 3434.9

2. Ջերմոցների տարածքում՝ 45 մ

Փռված է ուղեգծով՝ 68 մ 1220 12 113.0 40.8

Լճափի բազայում 920 10 1008.0 228.6

Լճափի բազայում 820 9 452.0 82.2

Լճափի բազայում 720 11 169.5 33.1

Լճափի բազայում՝ 11.3 մ

Գործնական բակում՝ 23 մ

Խաչերի պոմպակայանում՝ 20 մ

Նորատուսի տարածքում՝ 45 մ 1420 16.8 99.3 58.4

Լճափի բազայում 1020 18 22.6 10.2

Լճափի բազայում 1020 21.5 56.5 30.5

Լճափի բազայում 720 6.2 135.6 14.9

Լճափի բազայում 720 8 124.3 17.6

ընդամենը 15842.80 3951.20

ԵՌԱԿՑՎԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ

3. Փռված է ուղեգծով 1220 12 4850.0 1750.2

1420 16 3505.0 1962.9

4. Լճափի բազայում 1420 26.8 44.8 42.0

1220 12 5048.0 1821.6

720 6 70.0 7.5

530 6.2 126.4 10.2

5. Չկալովկայի բազայում 1020 12 2746.0 828.5

ընդամենը 16390.15 6422.90

ԸՆԴԱՄԵՆԸ 32233.0 10374.1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։