ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2016 թվականի N 295-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» շրջանակներում վարկային համաձայնագրի, դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.04.16 N 320-Ա)
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագրի դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
(2-րդ կետը փոփ. 20.04.16 N 320-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. ապրիլի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
ապրիլի 18-ի N 295-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Հ. Ազիզյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ
Ս. Մկրտչյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Սանոյան - Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան