ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 451-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1902-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1902-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «22.535» թիվը փոխարինել «22.505» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 29-ի N 451-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1902-Ա որոշման
Հողամասի հատակագիծ
Մ 1:5000
Անկյունների բեկման կետերը Գծային չափերը /մ/
X Y
1 44’55’51.3’’ 40’45’57.1’’ 180.0
2 44’55’51.3’’ 40’45’51.1’’ 260.0
3 44’55’40.3’’ 40’45’50.6’’ 150.0
4 44’55’40.1’’ 40’45’46.0’’ 280.0
5 44’55’50.2’’ 40’45’41.3’’ 320.0
6 44’55’56.5’’ 40’45’40.3’’ 160.0
7 44’55’34.1’’ 40’45’45.3’’ 30.0
8 44’55’35.3’’ 40’45’45.0’’ 130.0
9 44’55’35.3’’ 40’45’49.2’’
10 45’14’308.17’’ 84’93’711.19’’ 10.00
11 45’14’317.95’’ 84’93’709.08’’ 30.00
12 45’14’324.27’’ 84’93’738.41’’ 10.00
13 45’14’314.49’’ 84’93’740.52’’ 30.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան