«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 48-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասին և «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝
ա) NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.
բ) N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Նոյեմբերյան քաղաքի կենտրոնի բարեկարգման համար Նոյեմբերյանի քաղաքապետարանին հատկացնել 5000,0 հազ. դրամի չափով սուբվենցիա՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 48-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները Գումարը (բացասական նշանով ներկայացված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)
խումբը ենթախումբը
08 02 02. Շենքերի քանդում -
ՀՀ Լոռու մարզպետարան - 4000.0
ՀՀ Տավուշի մարզպետարան 4000.0
08 02 11. Բնակարանների գնում - 5000.0
ՀՀ Շիրակի մարզպետարան - 5000.0
14 06 02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար 5000.0
ՀՀ կառավարություն 5000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 48-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
Մարզերի, տարածաշրջանների, օբյեկտների անվանումները Կապիտալ ներդրումը
(մլն դրամ) Գործարկվող հզորությունը
1 2 3
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ - 5.0
I. Բնակարանային - 5.0
բնակարանների գնում (քաղ. Ախուրյան) - 5.0
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ - 4.0
V. Շենքերի քանդում - 4.0
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 9.0
V. Շենքերի քանդում 4.0
այդ թվում՝
Դիլիջանի Կարմիր խաչ թաղամասի N 19 շենքի քանդում 4.0
XII. Նոյեմբերյան քաղաքի կենտրոնի բարեկարգման համար սուբվենցիա 5.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 48-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում՝ ըստ ծախսատեսակների
խումբը ենթախումբը կապիտալ շինարարություն կապիտալ նորոգում նախագծահետազոտական, երկրաբանահետախուզական և գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ այլ կապիտալ ծախսեր
1 2 3 4 5 6 7 8
Ընդամենը - 5,000.0 - 5,000.0
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ - 4,000.0 - 4,000.0
այդ թվում՝
08 02 02. Շենքերի քանդում - 4,000.0 - 4,000.0
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ - 5,000.0 - 5,000.0
այդ թվում՝
08 02 11. Բնակարանների գնում - 5,000.0 - 5,000.0
այդ թվում՝
Ախուրյան - 5,000.0 - 5,000.0
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ 4,000.0 4,000.0
այդ թվում՝
08 02 02. Շենքերի քանդում 4,000.0 4,000.0
այդ թվում՝
Դիլիջանի Կարմիր խաչ թաղամասի N 19 շենքի քանդում 4,000.0 4,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան