Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1044-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2016 թվականի N 509-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1044-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետից հանել «բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերը.

2) 5-րդ կետում «լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետից հանել «բարդ» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 25-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մայիսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։