ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2016 թվականի N 147-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2016-2020 թվականների զարգացման պլանի (այսուհետ՝ զարգացման պլան) միջոցառումների կատարումն ապահովելու համար՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարին՝ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները և ապահովել զարգացման պլանի համապատասխան միջոցառումների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
մարտի 12-ի N 147-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Տավարածյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր (հանձնաժողովի ղեկավար)
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մ. Սերոբյան - ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ (համաձայնությամբ)
Ս. Թևանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու (համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության բաժնի պետ (համաձայնությամբ)
Վ. Բաբաջանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ
Գ. Թեփելիկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ
Գ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական
Գ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական
Ա. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ
Գ. Ղամարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զորահավաքային բաժնի պետ
Մ. Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զորահավաքային բաժնի պետ
Դ. Մանուչարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ
Հ. Խեչումյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ
Ս. Աբրահամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
Կ. Սարգսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի օգնական
Գ. Վիրաբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն
Հ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ
Մ. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի տեղակալ, զորահավաքային աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Մկրտչյան - ՀՀ ոստիկանության զորքերի իրավական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ
Հ. Լպուտյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Հ. Աբրահամյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության մշակման և որակավորման բաժնի գլխավոր մասնագետ զորահավաքի գծով
Ա. Մնացականյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթային անվտանգության վարչության պետ
Հ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ
Ս. Մինասյան - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
(հավելվածը լրաց. 12.05.16 N 403-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան