Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2016 թվականի N 426-Ա

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ «Առևտրի և ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածություն» խորագրով գործարար համաժողովին, ինչպես նաև ԵԱՀԿ 24-րդ տնտեսաբնապահպանական ֆորումի երկրորդ նախապատրաստական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի՝ 2016 թվականի մայիսի 18-20-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վարդան Դավթյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մայիսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։