ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի N 568-Ա
«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում հաշվառված՝ 2996500 դրամ սկզբնական արժեքով, 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (ձայնագրման սարքավորումներ) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 2-ի N 568-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Չափի միավորը Ձեռքբերման տարեթիվը Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
Ընդամենը 2996500 0
Ձայնագրման սարքավորումներ 2996500 0
այդ թվում՝
1. Համակարգիչ-նոութբուք 1 հատ 2008 թ. 619800 0
2. Վահանակ 1 հատ 2008 թ. 324700 0
3. Մոնիթոր՝ հնչյունային 2 հատ 2008 թ. 301040 0
4. Միկրոֆոն 4 հատ 2008 թ. 1214160 0
5. Ականջակալ 1 հատ 2008 թ. 110400 0
6. Շտատիվ 4 հատ 2008 թ. 144400 0
7. Անխափան սնուցման սարք 1 հատ 2008 թ. 282000 0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան