ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
31 մարտի 2015 թվականի թիվ 22 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ, ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՆԴԻԿԱՏԻՎ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ) ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 80-րդ և 104-րդ հոդվածների իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին խնդրել, որ նրանք մինչև 2015 թվականի մայիսի 1-ը անցկացնեն սույն Որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնեն դրա արդյունքների մասին։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո
Նախագիծ