Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ–ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

3 փետրվարի 2015 թվականի թիվ 2 քաղ. Մոսկվա

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հավելված) 3-րդ և 30-րդ կետերին համապատասխան, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, շահագործման և զարգացման ժամանակ կիրառվող տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ստանդարտների և հանձնարարականների միասնականացման նպատակներով հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված համակարգի (այդ թվում՝ վստահված երրորդ կողմի ինտեգրացիոն անցուղիների և ծրագրա-ապարատային համալիրների) ստեղծման, շահագործման և զարգացման ժամանակ կիրառել տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ստանդարտներ և հանձնարարականներ՝ ըստ հավելվածով նախատեսված ցանկի, հաշվի առնելով հետևյալը.

նշված ցանկի կիրառումը չի նախատեսում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից տվյալ գործունեության իրականացման ժամանակ ազգային ստանդարտների օգտագործման սահմանափակումներ,

նշված ցանկի թարմացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, շահագործման և զարգացման աշխատանքների անցկացման ժամանակ՝ դրա կառուցվածքին համապատասխան և հաշվի առնելով դրա զարգացման ռազմավարությունը։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։