Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2008-05-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՆՈՒՆԴԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔ և ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

գործել է մինչև 2008-05-08Բացել ARLIS-ում

Հոդված 19. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՆՈՒՆԴԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔ և ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է:

Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով:

Ձերբակալված կամ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ և անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:

Ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և այդ մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպես նաև հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին:

Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը և դատավարական գործողությունների մասնակցելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։