Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2015 թվականի թիվ 52 քաղ. Մոսկվա

«Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին Եվրասիական տնտեսական միության ԵՎ Բելառուսի Հանրապետության միջԵՎ համաձայնագրի նախագծի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 5-րդ կետի իրականացման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին Եվրասիական տնտեսական միության ևԲելառուսի Հանրապետության միջևհամաձայնագրի նախագծի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին ևայն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » 20 թվականի թիվ քաղ.

«Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին Եվրասիական տնտեսական միության ԵՎ Բելառուսի Հանրապետության միջԵՎ» համաձայնագրի նախագծի մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Հավանություն տալ «Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին Եվրասիական տնտեսական միության ևԲելառուսի Հանրապետության միջեւ» համաձայնագրի նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ա.Ա.Ֆեդորցովին ստորագրել նշված Համաձայնագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում սկզբունքային նշանակություն չունեցող փոփոխություններ կատարել կից ներկայացվող նախագծում։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից

Նախագիծ

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։