Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ ԻԲՐԵՎ ԱՐՁԱԳԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՀՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2016 թվականի N 494-Ա

«ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ ԻԲՐԵՎ ԱՐՁԱԳԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

«Վերապատրաստման համակարգի բարելավումն իբրև արձագանք քաղաքացիական ծառայության մարտահրավերներին» թեմայով անցկացվելիք աշխատաժողովի մասնակիցների` 2016 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում մատուցվող պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, համաժամանակյա թարգմանիչների խցիկի վարձակալության և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը` 887.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։