ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-983-06.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-983.1 -06.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-984-06.04.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-990-18.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-990.1 -18.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք Կ-991-18.04.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. ա) Մարդու իրավունքների պաշտպանի մասին Կ-996-02.05.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-996.1 -02.05.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-996.2 -02.05.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-996.3 -02.05.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-1015-01.06.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիր Ն-1017-06.06.2016-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիր Ն-1018-06.06.2016-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի
26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագիր Ն-1019-06.06.2016-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
6 հունիսի 2016 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-218-Ն