ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2016 թվականի N 609-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ավտոմեքենաները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով որպես նվիրատվություն ընդունված ավտոմեքենաներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված՝ 10,790,000 դրամ սկզբնական և 0 դրամ մնացորդային արժեքով «Հունդայի Սոնատա 2.4» մակնիշի ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2007 թ., թափքը՝ KMHEՍ41CP7A399195, պետական համարանիշը` 065LL60) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկշաբաթյա ժամկետում ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքումը և ավտոմեքենաների ընդունման-հանձնման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
3) երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 9-ի N 609-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Տրանսպորտային
միջոցի տեսակը Թողարկման
տարեթիվը Թափքը Պետական համարանիշը Նվիրողը
1. ՀՈՒՆԴԱՅԻ ՍՈՆԱՏԱ 2.4 2009 թ. KMHEU41DP9A652046 505DD55 «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
2. ՍՈՒԶՈՒԿԻ SX4 S-CRՕSS 1.6 2015 թ. TSMJYB22S00211186 300LL11 «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
3. ՀՈՒՆԴԱՅԻ ՏՈՒՍՈՆ IX 35 2.4 2012 թ. KMHJU81CDCU511702 808QQ08 «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
4. ՆԻՍԱՆ ԱԼՏԻՄԱ 2.5 2010 թ. 1N4AL2A99AC183425 001DD60 «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան