Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2016 թվականի N 516-Ա

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունիսի 17-ի N 516-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար

Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար

Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Հ. Չեքիջյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)

Ռ. Մաթևոսյան - ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Թ. Պողոսյան - ՀՀ ժողովրդական արտիստ, Սայաթ-Նովա աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

Ռ. Սիրունյան - «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան -Օ. Համբարձումյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։