Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-06-17-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 103. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 103. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը

1. Կենտրոնական բանկը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա իր տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում՝ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկելուց առաջ:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ, Կառավարություն և Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում՝

ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

բ) ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

գ) Կառավարության ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:

(103-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։