Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-06-17-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը

1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին և պատգամավորական խմբերին հատկացվում են առանձին հատվածներ:

2. Ազգային ժողովի նստավայրում խմբակցությունները և պատգամավորական խմբերն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերով և Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության և Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերով, ինչպես նաև օրաթերթերով:

3. Խմբակցությանը և պատգամավորական խմբին տրամադրվում է ավտոմեքենա:

4. Խմբակցության և պատգամավորական խմբի գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, պատգամավորական խմբի անդամների աշխատանքին:

5. Մինչև 10 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 11-ից 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում են մեկ գործավար և 2 փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները՝ մեկ գործավար և 3 փորձագետ:

(16-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։