Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-06-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

գործել է մինչև 2008-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝

ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին.

բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին.

դ) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովի նիստերին, որի կազմում նա ընդգրկված է:

1.1. Բացառությամբ սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի, Ազգային ժողովի կամ նրա մշտական հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:

Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Աշխատակազմը:

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

3. Պատգամավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։