Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-12-06-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Կառավարություն, իսկ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ներկայացված հաշվետվությունը` նաև Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ուղարկված հաշվետվությանը կցված Կենտրոնական բանկի նախորդ տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացնելու համար մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումով ելույթ է ունենում նաև Վերահսկիչ պալատի նախագահը:

5. Կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:

(103-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։