Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ
Հոդված 40. Արտահերթ նստաշրջանում հարցերի քննարկման կարգը
Հոդված 40. Արտահերթ նստաշրջանում հարցերի քննարկման կարգը
1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ նստաշրջանի և հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:
2. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միևնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչև դրանց քննարկումն սկսվելն Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը:
(40-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)