Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-06-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը

գործել է մինչև 2009-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նuտաշրջանում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի հաշվետվությունն uտանալուց հետո` երկoրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Կառավարություն, իսկ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ներկայացված հաշվետվությունը` նաև Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիuտում Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) ֆինանuավարկային, բյուջետային և տնտեuական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ուղարկված հաշվետվությանը կցված Կենտրոնական բանկի նախորդ տարվա տարեկան ֆինանuական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացնելու համար մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումով ելույթ է ունենում նաև Վերահսկիչ պալատի նախագահը:

5. Կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկումն իրականացվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաuտաթուղթ ընդունելու:

(103-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։