Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-06-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը

գործել է մինչև 2009-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը

1. Բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով, 39-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 4-րդ և 42-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, մինչև օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:

2. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի (բացառությամբ «է» և «թ» ենթակետերի) և 37-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նստաշրջանինը՝ դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:

3. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

3.1. Հարցի քննարկումն սկսվում է նիստը վարողի կողմից հարցի, ինչպես նաև դրա զեկուցողների անունների, ազգանունների հայտարարությամբ:

4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի և օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

ը) քվեարկություն:

5. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

5.1. Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչները կարող են գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ հանդես գալ մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

5.2. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի:

6. Եթե օրենքի նախագծի հեղինակը (հիմնական զեկուցողը) պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրանց եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով:

7. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

8. Պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով։ Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը։

9. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝

ա) զեկուցման համար՝ մինչև 20 րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.

բ) հարցերի համար՝ մինչև երեքական րոպե.

գ) ելույթների համար՝ մինչև 7-ական րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.

դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների և եզրափակիչ ելույթների համար՝ մինչև 10-ական րոպե.

ե) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար՝ մեկական րոպե։

10. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

11. Իր եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ կամ այդ ելույթում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից արված առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչև մեկ ժամ ընդմիջում:

12. Ազգային ժողովի քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է շրջանառությունից, ընդ որում՝ չորսօրյա նիստերի, ինչպես նաև հերթական նստաշրջանի, արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգերից, եթե սույն օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(55-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 23.11.08 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։