ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2016 թվականի N 522-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աստանայի տնտեսական 19-րդ ֆորումին, ֆորումի շրջանակներում Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարության ղեկավարների կլոր սեղանի շուրջ քննարկումներին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2016 թվականի մայիսի 23-26-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
Գագիկ Խաչատրյանի և Արմեն Գևորգյանի օրապահիկի և մեկ օրվա գիշերավարձի հետ կապված ծախսերը, ինչպես նաև Էդվարդ Ստեփանյանի և Կարեն Նադոյանի գործուղման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Գևորգյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և երկու օրվա գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 21-ի N 522-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-26-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Է. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
Կ. Նադոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության սպա
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան