ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2016 թվականի N 625-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 78-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 78-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «առաջին հինգ տարում» բառերը փոխարինել «առաջին յոթ տարում» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 16-ի N 625-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2014 թ.
հունվարի 16-ի N 78-Ա
որոշման
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
NN
ը/կ Տեսակը Տարեկան ներդրումները
(մլն դրամ)
առաջին տարի երկրորդ տարի երրորդ տարի չորրորդ տարի հինգերորդ տարի վեցերորդ տարի յոթերորդ
տարի ընդամենը
1. Շինության վերակառուցում և հիմնանորոգում 5.0 3.0 18.0 18.5 20.0 30.0 24.5 119.0
2. Խաղահրապարակների կառուցում 0.5 2.0 2.0 2.0 1.5 8.0
3. Շրջակա տարածքի ցանկապատում, բարեկարգում և կանաչապատում 2.0 1.0 0.5 0.5 3.0 7.0
4. Գույքի ձեռքբերում 15.0 15.0
5. ՆՈՒՀ հաճախող երեխաների ծնողական վճարների սուբսիդավորում (փոխհատուցում) 0.5 0.5
6. ՆՈՒՀ-ի աշխատողների դասընթացների կազմակերպում և ուսուցողական, մեթոդական ձեռնարկների ձեռքբերում 0.5 0.5
Ընդհանուրը 7.0 4.0 18.5 20.5 22.5 32.5 45.0 150.0
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան