Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2016 թվականի N 633-Ա

Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի 2016 թվականի մարտի 16-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների (այդ թվում՝ հեղինակային հսկողության) և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացները կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ բանակցային ընթացակարգով՝ սույն որոշման հավելվածով նախատեսված գնումների պլանին համապատասխան:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված պատասխանատու ստորաբաժանման գործառույթների իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

3. Գնման ընթացակարգերի արդյունքում կնքվող պայմանագրերի շրջանակներում վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի` 04.05.01 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հատկացված միջոցներից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունիսի 16-ի N 633-Ա որոշման

Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ

Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Ծրագիրը

Անվանումը

բաժին 04, խումբ 05, դաս 01 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր

(ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման)

Գնման առարկայի Գնման ձև (ընթացակարգը) Չափի միավորը Միավորի գինը Ընդամենը` ծախսերը(դրամ) Քանակը

միջանցիկ կոդը` ըստ CPV

դասակարգման անվանումը

Աշխատանքներ

71241200/1 Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ԲԸՀ դրամ - 42,275,000 1

Ծառայություններ

71351540/1 Տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸՀ դրամ - 15,675,000 1

Ընդամենը 57,950,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։