ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2016 թվականի N 598-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 62-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:
2. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով անցկացվող շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգերը գնման պահանջի դադարման հիմքով հայտարարել չկայացած՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների և սարքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 9-ի N 598-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԵՐԻ
NN
ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը Հաշվեկշռա-յին արժեքը Նույնականացման համարը
(դրամ)
1. Տոյոտա Լենդ Կրաուզեր 018ԼԼ50 2002 15,483,260 0 JTECJ01J202001104
2. Մերսեդես-Բենց 500 001ԼԼ55 1982 4,656,498 0 WDB12603712024850
3. Մերսեդես 124 083ԼԼ50 1995 4,000,000 0 WDB1240221J091899
4. ԳԱԶ-3110 014ԼԼ50 2003 4,744,844 0 XTH31100041198642
5. ԳԱԶ-3110 037ԼԼ50 2003 3,882,911 0 XTH31100031189118
6. ԳԱԶ -3110 041ԼԼ50 2003 3,882,911 0 XTH31100031194135
7. ԳԱԶ-3110 005ԼԼ50 2003 3,700,000 0 XTH31100031193396
8. ԳԱԶ-3110 015ԼԼ50 2003 4,744,844 0 XTH31100041199200
9. ԳԱԶ-3110 071ԼԼ50 2003 3,882,911 0 XTH31100031194391
10. ԳԱԶ-3102-751 070ԼԼ50 2007 4,999,996 0 X9631020071367994
11. ԳԱԶ-3102 073ԼԼ50 2006 4,999,996 0 X9631020071368585
12. ԳԱԶ-3102 054ԼԼ50 2006 4,999,996 0 X9631020071368586
13. ԳԱԶ-3102 080ԼԼ50 2003 8,167,364 0 XTH31020031164967
14. ՎԱԶ-21099 061ԼԼ50 2004 3,500,000 0 XTA21099043746509
15. ՎԱԶ-2115 022ԼԼ50 2002 2,952,092 0 XTA21150023187246
16. Ավտոկցորդ ----- 1996 1,770 0 -----
17. Ավտոկցորդ և բաք ----- 1998 436,570 0 -----
18. Էլեկտրական բարձիչ ----- 1983 329,672 0 -----
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 9-ի N 598-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն ստացած գնումների
Գնման ընթացակարգի ծածկագիրը Չափաբաժնի համարը Գնման առարկայի անվանումը Չկայացած հայտարարվող ապրանքի քանակը
ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/6-16/07 2 անվադող (175/70/R13) ամբողջությամբ
8 անվադող (195/65/R15) 8 հատ
15 անվադող (265/70/R16) ամբողջությամբ
ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/6-16/10 1-ից 121-րդ ավտոպահեստամասեր ամբողջությամբ
ՀՀԿԱ-ՇՀԱՊՁԲ-15/6-16/11 1-ից 6-րդ ավտոպահեստամասեր ամբողջությամբ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան