ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2015 թվականի թիվ 56 քաղ. Մոսկվա
Ղրղզստանի Հանրապետության կարանտինային բուսասանիտարական հսկողության համակարգի գնահատման, ինչպես նաեվ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) համակարգին ծանոթանալու արդյունքներին հավանություն տալու մասին
1. Ի գիտություն ընդունելով ղրղզական և ղազախական կողմերի տրամադրած տեղեկություններն այն երկկողմ խորհրդակցությունների արդյունքների մասին, որոնք անցկացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի հուլիսի 15-ի նիստում տվյալ հարցի քննարկումը հաշվի առնելով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 6 որոշման 2-րդ կետն իրագործելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
հավանություն տալ Ղրղզստանի Հանրապետության կարանտինային բուսասանիտարական հսկողության համակարգի գնահատման, ինչպես նաև սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) համակարգին ծանոթանալու արդյունքներին:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից
Վ. Գաբրիելյան
Վ. Մատյուշևսկի
Բ. Սագինտաև
Վ. Դիլ
Ի. Շուվալով
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: