Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ 24-01- 2016 «ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11716202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հունիսի 2016 թ. N 120-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀՇՆ 24-01- 2016 «ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 -րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը.

Հրամայում եմ`

1. Հաստատել «ՀՀՇՆ 24-01- 2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ լրացումը`

1) հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. Նախագծման նորմեր» տողից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի այն դրույթները, որոնք ընդգրկված չեն «ՀՀՇՆ 24-01- 2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերում, գործում են մինչև ՀՀԿՀ 24-101- «Շենքերի ջերմային պաշտպանության նախագծում» (կանոնների հավաքածու ՀՀՇՆ 24-01-2016 նորմերի) կանոնների հավաքածուի ուժի մեջ մտնելը:»:

Նախարար` Ն. Սարգսյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2016 թվականի հունիսի 16-ի

N 120-Ն հրամանով

ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀՇՆ 24-01-2016

________________________________________________________________________________

Գործարկման թվականը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։