Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-02-08-ից մինչև 2016-05-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-05-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 փետրվարի 2005 թվականի N 67-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.

բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:

3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.

բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. փետրվարի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թվականի փետրվարի 7-ի

N 67-Ա որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման

նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ

Ռ. Աբրահամյան - ՀՀ Արարատի մարզպետ

Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ

Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ

Կ. Գուլոյան - ՀՀ Կոտայքի մարզպետ

Հ. Սիմոնյան - ՀՀ Շիրակի մարզպետ

Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ

Հ. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Հ. Աբովյան - ՀՀ Տավուշի մարզպետ

Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

զարգացման և բնապահպանական վարչության պետ

Վ. Կարագյոզյան - «Գեոդեզիայի և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի

տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և

հողաշինարարության վարչության հողաշինարարության

բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։