Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2016 թվականի N 651-Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված դյուրակիր համակարգիչները, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքերը և այդ սարքերի օժանդակ նյութերը՝ համաձայն հավելվածի, և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու պայմանով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունիսի 23-ի N 651-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի տեսակը Անվանումը Քանակը (հատ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1. Դյուրակիր համակարգիչ (ոetbօօk) Asus 1011 PX-BLK022U 30 6120000

2. Արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարք ALCOVIZOR JUPITER 5 5494445

3. Արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի մուշտուկ - 1000 190000

4. Արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի տպագրական թղթի գլանակ - 50 30500

5. Ընդամենը - - 11,834,945

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։