Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2016 թվականի N 652-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Խաչատրյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի մայիսի 12-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Խաչատրյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունիսի 23-ի N 652-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի

միավորը Քանակը Ծագման/արտահանման

երկիրը Արժեքը

(դրամ)

1. 8502 Էլ. հիդրո. գեներատոր 2000 ԿՎ հատ 1 Չինաստան 87,896,732

2. 8410 Հիդրոտուրբին CJA237 W

90/1x10 1000 կՎ հատ 2 Չինաստան 109,387,501

3. 8502 Էլ. հիդրո. գեներատոր

1000 կՎ հատ 2 Չինաստան 87,374,675

4. 8410 Հիդրոտուրբին 125/1

1000 կՎ հատ 1 Չինաստան 82,058,861

5. 8511 Հիդրոգեներատ, որի մասեր՝ գրգռիչներ հատ 3 Չինաստան 18,513,310

6. 8537 Էլ. հոսանքի վահանակ հատ 43 Չինաստան 74,394,746

7. 9026 Չափիչ սարքեր՝ մոնոմետր հատ 10 Չինաստան 651,658

8. 8410 Հիդրոտուրբինի մասեր՝ ռեգուլյատոր հատ 3 Չինաստան 21,073,651

9. 8481 Հիդրոտուրբինի ջրի փական՝ սև մետաղից հատ 3 Չինաստան 8,182,981

Ընդամենը 489.534.115

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։