ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 677-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 13-րդ հոդվածներով և «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված սարքավորումները՝ համաձայն հավելվածի, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ քաղ. Երևան 0025, Չարենցի փող., 46 շենքի հասցեում տեղադրելու և «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի մայիսի 18-ին կնքված NՀՀԿԱ-ՇՀԾՁԲ-15/6-16/23 ծածկագրով գնման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման համար օգտագործելու պայմանով:
2. Առաջարկել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին թույլատրել սույն որոշման հավելվածում նշված գույքի տեղադրումը քաղ. Երևան 0025, Չարենցի փող., 46 շենքի հասցեում և դրա շահագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գույքը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 677-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանն ամրացվող սարքավորումների
NN
ը/կ Անվանումը Տեխնիկական բնութագրերը Քանակը
(հատ) Արժեքը
1. Սկաներ՝ համակարգիչների համար Սկաներ՝ HP ScanJet Pro 2500 f1 Flatbed scanner, A4: 21 3,726,450
2. Սկաներ՝ համակարգիչների համար Լայնաֆորմատ, գունավոր սկաներ Colortrac SmartLF SC42e Xpress express colour SingleSensor Scanner P/N 01H062+ կարգավորվող տակդիրով, իր համար նախատեսված համակարգչով` (ներառյալ անհրաժեշտ լիցենզավորված ծրագրերը) և մոնիթորով: 1 2,657,500
3. Համակարգիչ՝ ամբողջը մեկում Համակարգիչ՝ HP Desktop Core i3, պրոցեսորը՝ Core i3 4160, բազային հաճախականությունը` 3.6GHz, 3 MB Cache, հիշողությունը (RAM)՝ 4GB DDR3, կոշտ սկավառակը (HDD)՝ 1TB (7200 RPM) SATA, ստեղնաշարը՝ երկուսը մեկում HP SmartCard CCID Keyboard ISO 7816 ID1 քարտի ընթերցիչով, USB մկնիկ, օպերացիոն համակարգը՝ լիցենզավորված Windows 7 pro Eng.: Մոնիթորը՝ HP ProDisplay P222VA, անկյունագիծը՝ (54.6սմ) 21.5'', LED, ֆորմատը` 16։9 Full HD 1920 x 1080 21 8,836,275
4. Անխափան սնուցման աղբյուրներ Անխափան սնուցման սարք՝ PowerCom RPT-600VA /360W, AVR: 21 944,000
Ընդամենը 16,164,225
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան