Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2016 թվականի N 588-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ Հուլիսի 1-ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եվ փոփոխություն ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝

1) որոշման 3-րդ կետի՝

ա) 1-ին ենթակետը «Սյուզաննա Ավետիսյանինը» բառերից հետո լրացնել «, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Մխիթարյանինը» բառերով,

բ) 5-րդ ենթակետը «այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը» բառերից հետո լրացնել «, իսկ Արմեն Խաչատրյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 4-ի N 588-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 1-ի N 586-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը Ռուսաստանի Դաշնություն (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ

Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Օ. Եսայան - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Ս. Քարտաշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Հ. Կարապետյան - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս

Է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ (05.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջին քարտուղար (02.07.2016 թ. - 10.07.2016 թ.)

Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Կ. Ասոյան - ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հ. Մկոյան - «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»

ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Շահինյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն»

ՊՈԱԿ-ի օպերատոր (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Տ. Մեհրաբյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն»

ՊՈԱԿ-ի լուսանկարիչ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Բ. Բարսեղյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։