Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2016 թվականի N 595-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ Հուլիսի 1-ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄներ եվ փոփոխություններ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետից հանել «Վաչե Գաբրիելյանինը» բառերը և «Գագիկ Բեգլարյանինը» բառերից հետո լրացնել «Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը» բառերով,

բ. 4-րդ ենթակետը «Լուսինե Դավթյանինը» բառերից հետո «, Գագիկ Գրիգորյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերը փոխարինել «և Գագիկ Գրիգորյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերով,

գ. 5-րդ ենթակետից «այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը» բառերից հետո հանել «, իսկ Արմեն Խաչատրյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերը,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«6) Տիգրան Լիլոյանինը՝ միայն գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:».

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 6-ի N 595-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը Ռուսաստանի Դաշնություն (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ

Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Օ. Եսայան - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Ս. Կարայան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

(06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Ս. Քարտաշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ

(06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Հ. Կարապետյան - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս

Է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ (05.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջին քարտուղար

(02.07.2016 թ.-10.07.2016 թ.)

Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

Կ. Ասոյան - ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Տ. Լիլոյան - ՀՀ-ում ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ)

Հ. Մկոյան - «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Շահինյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

Տ. Մեհրաբյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

Բ. Բարսեղյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։