ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2016 թվականի N 605-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում քննարկել ոլորտում առկա օրենսդրական բացերը և կարգավորման ենթակա հարաբերությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 7-ի N 605-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Բ. Ղազինյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ (քարտուղար)
Ս. Բալոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ
Ս. Մանուչարյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
Լ. Սարգսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ
Է. Մարգարյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության սահմանադրական և վարչական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան