«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2003 թվականի N 251-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 24-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գծով «Բնակարանային շինարարություն» ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքին՝ ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցության համար նախատեսված հատկացումների՝ 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված 12000,0 հազ. դրամ մնացորդը 2003 թվականի բյուջետային տարում ուղղել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Երևանյան խճուղու N 90 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի վերանորոգմանը՝ նշված աշխատանքների պատվիրատու ճանաչելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:
2. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Վանաձորի Երևանյան խճուղու N 90 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի վերանորոգման համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 10000,0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. մարտի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 251-Ն որոշման
Վ Ե Ր Ա Բ Ա Շ Խ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Առաջին եռամ-
սյակ Առաջին կիսամ-
յակ Ինն ամիս Տարի (բացասական նշանով ներկայացված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)
խումբը ենթա-
խումբը
08 02 05. Ոչ աղետի հետեվանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն - -2500 -6000 -10000
ՀՀ Լոռու մարզպետարան - -2500 -6000 -10000
14 06 02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար 2500 6000 10000
ՀՀ կառավարություն 2500 6000 10000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 251-Ն որոշման
Վ Ե Ր Ա Բ Ա Շ Խ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Մարզերի, տարածաշրջանների,
օբյեկտների անվանումները Կապիտալ ներդրումներ
(մլն դրամ) Գործարկվող հզորությունը
1 2 3
Լոռու մարզ
I. Բնակարանային
քաղ. Վանաձոր
Ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն -10000
Երևանյան խճուղու N 90 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի վերանորոգում 10000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան