«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616224
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ.
ք. Երևան N 30-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿԱԶՄՎՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 30-Ն որոշման
N_______
« ____» _____________ 20 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿԱԶՄՎՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
________________________________________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը
Անձը հաստատող փաստաթուղթ ______________________________________________________
սերիա, համար
հաշվառված ______________________________________________________________________
հաշվառման վայրը
դուրս է մնացել թիվ __________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը`
__________________________________________________________________ -ին
անունը, հայրանունը, ազգանունը
ընդգրկել ________________________________________ թիվ _________ ընտրական տեղամասի
նշվում է համայնքի անվանումը` ՏԻՄ ընտրության դեպքում
ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Ներկայացվում է տեղամասային ընտրական հանձնաժողով:
_____________________________________ _______________
(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման
ղեկավարի անունը, ազգանունը) (ստորագրություն)
Կ.Տ.
«____» ______________ 20 թվական