«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 262-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկների մասնագիտական տոնը նշել յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 22-ին՝ որպես «Էներգետիկի օր»:
3. Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարական հանձնաժողովին՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական պարգևների ներկայացնելու նպատակով մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մասնագետների, գիտնականների, մանկավարժների, շինարարների ու բարերարների ցուցակը՝ հիմնավորված առաջարկություններով.
բ) մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կազմակերպել «Հայաստանի էներգետիկայի 100 տարին» գրքի հրատարակումը.
գ) Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստն անցկացնել 2003 թվականի դեկտեմբերի 19-ին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. մարտի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 262-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ռ. Նազարյան - Երևանի քաղաքապետ
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Վ. Մովսեսյան - ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր
Ո. Մարուխյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր
Վ. Խաչատրյան - տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լ. Ղուլոյան - տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հ. Հովհաննիսյան - ՀՀ վաստակավոր ճարտարագետ, ԽՍՀՄ-ի պատվավոր էներգետիկ
Ֆ. Հակոբջանյան - ՀՀ վաստակավոր ճարտարագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան