ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2016 թվականի N 714-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «կրթության» բառը.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը՝ համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 7-ի N 714-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 31-ի N 332-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Մա-կար-դակը Որակավորումը Կրթական
աստիճանը/ծրա-գիրը Բնութագրիչները
գիտելիքները հմտությունները կարողունակությունը
(կոմպետենցիան)
1-ին ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ Միջնակարգ կրթության 1-ին աստիճան՝
տարրական կրթություն
Տևողությունը`
4 տարի
● Տարրական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանական գործողություններ կատարելու համար:
● Տարրական գիտելիքներ բնության, հասարակության, արվեստի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ:
● Օտար լեզվով սահմանափակ բառապաշարի և արտահայտությունների իմացություն՝ իր անձը և պարզ առօրյա իրադրությունները նկարագրելու համար: Տարրական հմտություններ, որոնք անհրաժեշտ են պարզ առաջադրանքներ և գործողություններ կատարելու համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պարզագույն կանոններ, գործիքներ, չափիչ ու այլ սարքեր և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ): ● Գործել և սովորել անմիջական վերահսկո-ղության ներքո՝ ծանոթ ու հստակ սահմանված պայմաններում և ներկա-յացնել կատարած աշխատանքը:
2-րդ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ Միջնակարգ կրթության 2-րդ աստիճան՝
միջին դպրոց
Տևողությունը`
5 տարի Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև բնագիտական, հասարակագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսագործունեության բնագավառների առարկաներից՝ հետագա ուսումնառության կամ մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանք կատարելու համար: Իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի որոշակի հմտություններ, որոնք նպատակաուղղված են` 1) հանձնարարված առաջադրանքների կատարմանը և առօրյա խնդիրների լուծմանը՝ պարզ կանոնների, մեթոդների գործիքների և սարքերի կիրառման միջոցով.
2) անհրաժեշտ տեղեկատվության որոնմանը, հավաքագրմանը և պահպանմանը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզվով ամենօրյա կիրառություն ունեցող արտահայտությունների ընկալմանը և գործածությանը: ● Գործել և սովորել վերահսկողության ներքո՝
ծանոթ և հստակ սահմանված պայման-ներում, որոշ աստիճանի ինքնուրույնության և պատասխանատվության դրսևորմամբ:
● Հասկանալ բնության, հասարակական և առօրյա կյանքի տարբեր երևույթները և կատարել դատողություններ դրանց վերաբերյալ:
● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցության տարրեր:
● Դրսևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքների ընդհանուր իմացություն:
3-րդ ԱՐՀԵՍՏԱՎՈՐ
(Հիմնական կրթությամբ)
(Վարպետային ուսուցման որակավորման վկայական) Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր
Տևողությունը`
6 ամսվանից
1 տարի ● Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև հասարակագիտական, բնագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսա-գործունեության բնագավառների առարկաներից՝ որոշակի ոլորտում պարզ աշխատանք կատարելու կամ հետագա ուսումնառության համար:
● Ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք բավարար են պարզ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: ● Իմացական, ճանաչո-ղական, հաղորդակցման և գործնական բնույթի բազային հմտություններ, որոնք անհրաժեշտ են`
1) որոշակի մաս-նագիտական խնդիրների լուծման և առաջադրանքների կատարման համար՝ համապատասխան կանոնների, մեթոդների, սարքերի և գործիքների ընտրության ու կիրառ-ման միջոցով.
2) անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և օգտագործման համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզվով ամեն-օրյա կիրառություն ունեցող արտահայտու-թյունների գործածու-թյան համար:
● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու պարզ մաս-նագիտական հմտու-թյուններ: ● Աշխատանքի և ուսում-նառության ընթացքում ցուցաբերել ինքնուրույնություն և ստանձնել առաջա-դրանքների կատարման արդյունքների հանդեպ անձնական պատասխա-նատվություն:
● Հարմարեցնել սեփական վարքագիծը խնդիրների լուծման ընթացքում ի հայտ եկող հանգամանքներին:
● Բացատրել ու կատարել եզրահանգումներ բնության, հասարա-կության և առօրյա կյանքի տարբեր երևույթների ու օրի-նաչափությունների վերաբերյալ:
● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցություն:
● Կարևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքները:
4-րդ 1. ՄԻՋՆԱ-ԿԱՐԳ
ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԱՏԵՍՏԱՏ
2. ԱՐՀԵՍՏԱՎՈՐ
(Միջնակարգ կրթությամբ)
(Արհեստա-գործական կրթության դիպլոմ)
Միջնակարգ կրթության 3-րդ աստիճան՝
ավագ դպրոց
Տևողությունը`
3 տարի
Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր
Տևողությունը`
1-3 տարի ● Փաստական և տեսական հիմնարար գիտելիքներ միջնակարգ կրթության բոլոր բնագավառներից՝ հետագա աշխատանքի կամ ուսումնառության համատեքստում:
● Աշխատանքի բնագավառին առնչվող ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք պահանջվում են հետագա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: ● Տարաբնույթ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) աշխատանքի կամ հետագա ուսումնա-ռության որևէ բնագա-վառում կոնկրետ խնդիրներ լուծելու, առաջադրանքներ և ուսումնասիրություն-ներ կատարելու, ինչպես նաև գործած-ված մեթոդներն ու ձեռք բերված արդյունքները վերլուծելու և ամփո-փելու համար.
2) տեղեկատվության հավաքագրման, համադրման, դասակարգման և օգտագործման համար՝ կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար:
● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու մասնա-գիտական հմտու-թյուններ: ● Ինքնուրույն կազմա-կերպել և կառավարել սեփական աշխա-տանքային կամ ուսում-նառության գործընթաց-ները՝ կանխատեսելի, բայց փոփոխունակ միջավայրում և ստանձ-նել դրանց գնահատման ու բարելավման որոշ պատասխանատվություն:
● Հստակ ուղղորդման ներքո բացահայտել սեփական կրթական պահանջմունքները` ուսումնառությունը շարունակելու համար:
● Կազմակերպել այլ անձանց առօրյա գործողությունները:
● Կատարել բնության, հասարակության և առօրյա կյանքի տարաբնույթ երևույթ-ների վերլուծություններ՝ կիրառելով հիմնա-վորման և ապացուցման մեթոդներ:
● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները և դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ:
● Արժևորել և գնահատել ազգային և համամարդ-կային արժեքները:
5-րդ ՄԱՍՆԱԳԵՏ
(Միջին մասնագի-տական կրթության դիպլոմ)
Միջին մասնագի-տական կրթական ծրագիր
Տևողությունը`
2-5 տարի ● Հիմնարար և համակողմանի փաստական, տեսական և մասնագիտացված գիտելիքներ՝ աշխատանքի կամ ուսումնառության ոլորտից:
● Մասնագիտության հիմնարար հասկացությունների, տեսությունների և մեթոդների իմացություն: ● Բազմակողմանի և համապարփակ իմացական, ճանաչողական, վերլու-ծական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) տարաբնույթ, այդ թվում` մասնագի-տական, խնդիրները բացահայտելու համար.
2) առաջացած խնդիր-ների վերաբերյալ դատողություններ կատարելու և լու-ծումներ առաջադրելու համար` ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում: ● Որոշ չափով կառավարել և վերահսկել աշխատանքային կամ ուսումնառության գործընթացներ՝ անկանխատեսելի ու փոփոխունակ միջա-վայրում, ստանձնել սեփական ու այլ անձանց գործողություններին հետևելու և դրանք բարելավելու պատաս-խանատվություն:
● Բացահայտել սեփական կրթական պահանջմունքները և ընդունել որոշում հետագա ուսումնառության վերաբերյալ:
● Հաղորդակցման և ՏՀՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) մասնագիտությանն առնչվող տեղեկա-տվությունը, գաղա-փարները, հասկացությունները, խնդիրներն ու դրանց լուծումները բացատ-րելու և հանրության նեղ շրջանակներում ներկայացնելու համար.
2) մասնագիտական ոլորտում աշխա-տանքը դյուրացնելու և արագացնելու համար.
3) մասնագիտությանն առնչվող քանակական և որակական տվյալները հավա-քագրելու, մշակելու և վերլուծելու համար: ● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները, կենսական տարբեր իրավիճակ-ներում դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ, ինչպես նաև իրականացնել որոշակի վերահսկողություն թիմում այդ կանոնների պահպանման նկատմամբ:
● Կիրառել ազգային և համամարդկային արժեքներն առօրյա հարաբերություններում:
Մա-կար-դակը Որակավորումը Կրթական ծրագիրը Գիտելիքները Հմտությունները Կարողունակու-թյունը
(կոմպետենցիան)
գիտելիքի կիրառման հմտությունները հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու հմտությունները ընդհանրական իմացական հմտությունները ինքնուրույնու-թյունը և պատասխանա-տվությունը
6-րդ ԲԱԿԱԼԱՎՐ
(Բակալավրի դիպլոմ) Բակալավրի կրթական ծրագիր
Տևողությունը` առնվազն
3 տարի
(Կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգ, այսուհետ` ԿՓԿՀ)
(180-240 ԿՓԿՀ) Մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ոլորտի արդի և հիմնարար հասկացու-թյունների, տեսությունների ու մեթոդների իմացություն և առաջադեմ գիտելիքներ: Հմտություններ, որոնք ցուցաբերում են նորարարական ու առաջադեմ մոտեցումներ և անհրաժեշտ են ձեռք բերած գիտելիքը և իմացությունը մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս: ● Տվյալ ոլորտին առնչվող տեղեկա-տվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու հմտություններ։
● Մասնագիտական
ոլորտում խնդիրներ լուծելու և աշխատանքը դյուրացնելու համար ՏՀՏ-ներ կիրառելու հմտու-թյուններ:
● Մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ հավա-քագրելու, մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ` հիմնավորված դատողություններ անելու համար: ● Վերլուծելու և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ դրսևորելով քննադատական մտածողություն:
● Հմտություններ, որոնք պահան-ջում են ստեղ-ծագործական մոտեցում ոլորտի մաս-նագիտական խնդիրները բացահայտելիս և տարբեր լուծումներ առաջադրելիս:
● Ծավալել լիարժեք մաս-նագիտական գործունեություն:
● Կառավարել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում, ստանձնել պատասխա-նատվություն առանձին անհատների կամ թիմի մաս-նագիտական զարգացման համար:
● Որոշել հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները՝ ելնելով սեփական պահանջմունք-ներից:
● Գիտակցել անձնական պատասխա-նատվությունը ազգի և պետու-թյան հանդեպ, հետամուտ լինել ժողովրդավարա-կան սկզբունքների իրագործմանը, ազգային և հա-մամարդկային արժեքների տարածմանը:
7-րդ ՄԱԳԻՍՏՐՈՍ(Մագիստրոսի դիպլոմ)
ԴԻՊԼՈՄԱ -ՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏ(Դիպլոմա-վորված մասնագետի դիպլոմ) Մագիստրոսի կրթական ծրագիր
Տևողությունը` առնվազն
1 տարի
(60-120 ԿՓԿՀ)
Դիպլոմա-վորված մասնագետի կրթական ծրագիր
Տևողությունը` առնվազն
5 տարի ● Խորը մասնա-գիտացված գիտելիքներ, այդ թվում՝ տվյալ ոլորտի վերջին ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, հետազո-տության և աշխատանքի ընթացքում։
● Տվյալ մասնա-գիտական բնա-գավառի և միջ-մասնագիտական ոլորտների տեսությունների, առաջավոր սկզբունքների ու մեթոդների իմացություն: Առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են`
● հետազոտա-կան ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ տարբեր ոլորտ-ների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու համար,
● նոր և անծանոթ իրադրություն-ներում տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար: ● Մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանն իր եզրահանգումները, համապատասխան հիմնավորումներն ու հետազոտության արդյունքները հստակ ու համա-կարգված ներկա-յացնելու և բացա-տրելու հմտու-թյուններ:
● Մասնագի-տական և (կամ) միջմասնա-գիտական ոլորտ-ներում բարդ խնդիրներ լուծելիս և հետազոտություն-ներ կատարելիս ՏՀՏ-ները վարժ կիրառելու հմտություններ:
● Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական և (կամ) միջմաս-նագիտական ոլորտներին առնչվող քանակական ու որակական տվյալ-ները խորը վերլու-ծելու և գնահատելու համար՝ ոչ ամբող-ջական կամ սահ-մանափակ տեղե-կատվության պայմաններում եզրահանգումներ անելու և որոշումներ կայացնելու նպատակով: Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտա-կան ոլորտի հիմնախնդիրները հետազոտելու, արդիական գաղափարներ ու մոտեցումներ առաջադրելու, ինչպես նաև ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը
միտված նորա-րարական ու ստեղծագործա- լուծումներ առաջարկելու համար: ● Մասնագի-տական կամ ուսումնառության ոլորտում ծավալել գործունեություն, որը պահանջում է բարդ և անծանոթ աշխատանքային իրադրությունների կառավարման ու վերափոխման ռազմավարական նոր մոտեցումներ:
● Նպաստել մասնագիտական գիտելիքի զարգացմանը:
● Ստանձնել թիմի ռազմավարական նպատակների իրագործումը վերահսկելու պատասխանա-տվություն:
● Գնահատել իր շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարիքները՝ արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, ունակ լինել շարունակելու ուսումնառու-թյունն արագ փոփոխվող միջավայրերում:
● Նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը:
● Գործել` զուգակցելով հայոց ազգային արժեհամա-կարգն ու պատ-մամշակութային փորձը համա-մարդկային արժեքների հետ:
8-րդ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
(Գիտություն-ների թեկնածուի վկայական ) Հետբուհական մասնագի-տական կրթական ծրագիր
Տևողությունը` առնվազն
3 տարի
(180 ԿՓԿՀ) ● Առավել առաջադեմ (առաջանցիկ) գիտելիքներ մասնագիտական բնագավառից և միջմասնագի-տական ոլորտ-ներից, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, գիտական հետազոտու-թյունների և աշխատանքի ընթացքում:
● Մասնագիտա-կան բնագավառի և միջմասնագի-տական ոլորտ-
ների նորագույն տեսությունների, մոտեցումների, վարկածների և գիտահետա-զոտական մեթոդների համընդգրկուն և խոր իմացություն: Առաջադեմ մասնագիտական հմտություններ` ներառյալ սինթեզ և գնահատում, որոնք անհրաժեշտ են՝
● ձեռք բերած գիտելիքը և բնագավառի հայեցակարգային սկզբունքների և մեթոդների իմա-ցությունը բարդ տեսական ու գործնական խնդիրներ լուծելիս,
● նորարարական գիտական հետազոտու-թյուններ
պլանավորելիս և իրականացնելիս: ● Տեսական ու գործնական, բարդ և համալիր խնդիրներ, հետազոտության արդյունքներ գիտական շրջա-նակներին և լայն հանրությանը ներկայացնելու և դրանք մեկնա-բանելու զարգացած հմտություններ:
● Գիտական հետազոտություն կատարելիս և նոր գիտելիք ստեղծելիս ՏՀՏ-ները համա-կողմանի կիրառելու հմտություններ:
● Փոխկա-պակցված տարբեր ոլորտներից ստացած մեծա-ծավալ քանակական ու որակական տվյալները գնա-հատելու և օգտա-գործելու հմտու-թյուններ՝ բարդ և համալիր գաղա-փարներ առաջա-դրելու և նոր գիտե-լիք ստեղծելու համար: Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝
1) բարդ և վերա-ցական գաղա-փարներ առա-ջադրելու.
2) առկա տեղե-կատվությունը ու հիմնախնդիրները ներկայացնելու և դրանց վերաբեր-յալ նոր և ինք-նատիպ մեկնա-բանություններ անելու համար՝
հիմնվելով գիտա-կան հետազո-տության արդ-յունքների վրա:
● Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝
1) ինքնատիպ հետազոտություն պլանավորելու և իրականացնելու համար.
2) այնպիսի արդ-յունքներ ստա-նալու համար, որոնք, հանդիսա-նալով ներդրում գիտության և (կամ) մասնագի-տական գործու-նեության ոլոր-տում, տպա-գրվում են ազգա-յին և միջազգային գրախոսվող հրատարակու-թյուններում.
3) հետազոտու-թյան արդյունք-ները տեսության վերածելու համար: ● Գիտակրթական և մասնագիտա-կան առաջատար ոլորտներում նախաձեռնել և ղեկավարել համալիր նորա-րարական գործ-ընթացներ՝ դրսևո-րելով գիտական և մասնագիտական բարեխղճություն, անկախություն ու ինքնուրույնություն:
● Ղեկավարել հետազոտական կամ մասնագի-տական թիմ՝ դրսևորելով
բավարար ազդե-ցություն և հանձ-նառության պատրաստակա-մություն:
● Գործել ի նպաստ ազգի և պետության հարատև զար-գացման՝ պահ-պանելով ու պաշտպանելով ազգային և համամարդկային արժեքները:
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան