Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2016 թվականի N 716-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատած կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետությունում դեղապահովման բնականոն ընթացքը ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգ` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` գնման ենթակա դեղերի անվանումների և քանակների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հուլիսի 7-ի N 716-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի

միավորը Քանակը

1. Գլիմեպիրիդ (մեթֆորմին) դեղահատ 1700000

2. Մեթֆորմին դեղահատ 4200000

3. Վալպրոաթթվի նատրիումական աղ էնտերիկ դեղահատ 233000

4. Էպոետին բետա սրվակ 11000

5. Ամիտրիպտիլին դեղահատ 27000

6. Բենզոբարբիտալ դեղահատ 94000

7. Դիազեպամ դեղահատ 240000

8. Լևոմեպրոմազին դեղահատ 35000

9. Կարբամազեպին դեղահատ 260000

10. Հալոպերիդոլ դեղահատ 220000

11. Տրիհեքսիֆենիդիլ դեղահատ 900000

12. Լորազեպամ դեղահատ 335000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։