Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 11 ՀՈՒԼԻՍԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 50-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 հուլիսի 2016 թ.

ք. Երևան թիվ 50-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման 2016 թվականի հուլիսի 6-ի հայտը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը և վերաձևակերպել ռադիոհաղորդումների հեռարձակման թիվ 117 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։