Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-04-13-ից մինչև 2017-06-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-06-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թ. դեկտեմբերի 11-ի

N 1012-Ա որոշման

ԿԱԶՄ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Շ. Բարսեղյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Գ. Գալստյան - Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Չիբուխչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Ժամկոչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)

Հ. Ջհանգիրյան - Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Դանիելյան - Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Շ. Մկրտչյան - Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Հակոբյան - Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Գ. Ղարիբյան - Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Վաղարշակյան - Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Բաբայան - Հայաստանի շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Արշակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 12.04.16 N 272-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։