Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ` Ի ԴԵՄՍ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I» ԾՐԱԳՐԻ 10 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-05-02-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

28 ապրիլի 2016 թվականի N 16

52. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I» ԾՐԱԳՐԻ 10 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագիրը, ինչպես նաև՝ դրանում հետագայում կատարվող փոփոխություններն ու լրացումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մայիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի նիստի N 16

արձանագրային որոշման

Ոչ պաշտոնական թարգմանություն

Ֆինանսավորման և Ծրագրի Իրականացման Համաձայնագիր

ստորագրված __________

KfW, Մայնի Ֆրանկֆուրտ

("KfW")-ի

և

Հայաստանի Հանրապետության,

Ի դեմս ֆինանսների նախարարության

(«Ստացող կողմ»)

և

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (ԲԷՑ), Երևան

(«Ծրագիրն իրականացնող»)

միջև

10,000,000.00 եվրո գումարով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։