Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել «Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է մեկ տարի ժամկետով:» նախադասությունով.

2) 3-րդ մասի «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով» բառերով.

3) 4-րդ մասի «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Թույլտվությունների հիման վրա արտահանում և (կամ) փոխանցում իրականացնելու իրավունք ստացած անձը պարտավոր է արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը պահպանել հինգ տարի ժամկետով: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից մշտական բնակության մեկնող անձանց վրա: Արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը չպահպանելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Թույլտվությունների հիման վրա արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինները լիազոր մարմին են ներկայացնում տեղեկատվություն արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ծածկագրերի, քանակի, արտահանողի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համարի, ստացող երկրի, արտահանված ապրանքը և (կամ) փոխանցված արժեքն ստացողի (օտարերկրյա հիմնարկի, կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և գտնվելու վայրը կամ օտարերկրյա ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը) վերաբերյալ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։