Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «թույլտվություն ստանալը» բառերից հետո լրացնել «, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրումը» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում թույլտվություն տալու կամ մերժելու ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-8-րդ մասերով.

«4. Թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվություն ստացած անձը դրա մասին դիմում է ներկայացնում լիազոր մարմին՝ վճարելով թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման համար սահմանված պետական տուրքը: Լիազոր մարմինը թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տրամադրում է թույլտվություն ստացած անձի կողմից դիմումը ներկայացվելուց և պետական տուրքը վճարվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման մասին որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

6. Դիմումատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին, և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը:

8. Թույլտվությունը կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակն ուժի մեջ է մտնում թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո, իսկ դիմումատուի կողմից պետական տուրքը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ դիմումատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։